AM
15 Մայիս 2008 - 11:54 AMT

Հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուգում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը

Հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուգում, ըստ համաձայնության, կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ այդ հանդիպումը հնարավորություններ կստեղծի բանակցությունների շարունակության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Խոսելով հոկտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրությունների ազդեցության մասին բանակցությունների վրա` արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը խորհուրդ է տվել չկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հաջողությունը Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների հետ եւ ժամանակային սահմանափակումներ չդնել: