AM
27 Հունիս 2008 - 10:17 AMT

Առաջիկայում Հայաստանում կբացվի Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը

Շվեյցարիան կարեւորում է տեխնիկա-տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշելին Կալմի Ռեյը: Նրա խոսքերով, Շվեյցարիան միշտ աջակցել է Հայաստանին տարբեր ոլորտներում: «Մենք մտադիր ենք Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունը բացել Երեւանում: Մեր երկիրը կներկայացնի բարձրակարգ դիվանագետ, քանի որ մենք կարեւորում ենք հայ-շվեյցարական հարաբերությունները»,-նշել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը:

Է.Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Շվեյցարիան օժնադակել է մեր երկրին տարբեր ոլորտներում: