Երեւանում` Մատենադարանի շենքի մոտ, անցել է հայկական ընդդիմության հերթական չարտոնված հանրահավաքը: Տարբեր տվյալներով, հանրահավաքին մասնակցել է յոթից տասը հազար մարդ: Ցույցի մասնակիցները պահանջել են հետաքննել մարտի իրադարձությունները եւ ազատել ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչներին: Հանրահավաքի ժամանակ նաեւ ստորագրվել է հռչակագիր ընդդիմադիր Հայկական ազգային կոնգրեսի ստեղծման մասին:
Նշենք, որ այսօրվա հանրահավաքին նախորդել է ընդդիմության կողմնակիցների անընդհատ նստացույցը Երեւանի կենտրոնում:





