Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բերնար Ֆասյեին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադրության վերջին զարգացումները:





