Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Տիրանա, որտեղ հոկտեմբերի 23-ին կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 19-րդ հանդիպմանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Նիստի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթով: ԾՏՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:





