AM
27 Հոկտեմբեր 2008 - 10:50 AMT

Երեւանում մեկնարկել է «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովը

Հարվարդի համալսարանի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկել է «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ:

«Հայաստանը մասնակցում է սեւծովյան անվտանգության ծրագրին առաջին իսկ օրվանից: Այս խորհրդաժողովը հնարավորություն է տալիս Սեւծովյան տարածաշրջանի երկրներին ակադեմիական ձեւաչափով ներկայացնել սեփական տեսակետները եւ որոշակի ուղերձ հղել նրա մասնակիցներին տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ»,-ասել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը: Խորհրդաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 30-ը: