AM
13 Նոյեմբեր 2008 - 09:48 AMT

Հայաստանի նախագահը դեկտեմբերին պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի նախագահի` դեկտեմբեր ամսին Բուլղարիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակը եւ ավանդական գործընկերային հարաբերությունները, կողմերն առաջնային են համարել տնտեսության բնագավառում գործակցության խթանումը: Այդ առումով կարեւորվել է առաջիկայում նախատեսվող հայ-բուլղական գործարար համաժողովի դերը, որի նպատակն է վեր հանել համագործակցության առկա ներուժն եւ այն օգտագործել առավելագույնս: