Բանակցությունների արդյունքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Աբդուլլահ Գյուլը համատեղ հռչակագիր են ընդունել հարաբերությունների նոր փուլին ձգտելու եւ բարեկամության ու գործընկերության հետագա խորացման մասին:
«Դա ռազմավարական փաստաթուղթ է, որը ֆիքսում է երկկողմ փոխգործակցության սահմանները ու որոշում դրա հետագա մշակման խնդիրները: Դա պարզապես ձեւ կամ շրջանակ չէ, դա փաստաթուղթ է, որի հիման վրա հետագայում կիրագործվի համագործակցությունը արտաքին քաղաքական ոլորտում, առեւտրի, տնտեսական հարաբերությունների, հումանիտար ոլորտներում»,- Մոսվկայում կայացած մամլո ասուլիսին ասել է Մեդվեդեւը:
Թուրքիայի նախագահը նախօրեին Մոսկվա է ժամանել պետական այցով: Դա ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ այդ ձեւաչափի առաջին այցն է եւ Գյուլի առաջին այցը ՌԴ այդ բարձր պետական պաշտոնում:





