AM
24 Փետրվար 2009 - 15:42 AMT

Այսօրվա բանակցությունները պարզապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իմիտացիան են

Այսօր, ինչպես եւ նախկինում, Հայաստանն ու Ադրբեջանը շատ հեռու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Կողմերի դիրքերը բախվում են հիմնական հարցերի շուրջ, եւ նման իրադրության մեջ անիրական է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների Կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել բանակցությունների ճանապարհով: Ընթացող բանակցային գործընթացը պարզապես իմիտացիա է: Բանակցությունները դեռեւս ժամանակավորապես նվազեցնում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսվելու հնարավորությունը»,- նշել է հայ փորձագետը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ճանաչեն, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն կայացած պետություններ են: