«Յոթի գործով» այսօր կայացած հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում ընդունեց պաշտպանների հանդեպ դատական պատժամիջոց կիրառելու մասին, որոնք, ինչպես եւ խոստացել էին, չներկայացան դատարան: Բացի պատժամիջոցից, դատավորը Իրավաբանների պալատ դիմեց իրավապաշտպաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Նիստն ինքը հետաձգվել է մինչեւ մարտի 23-ը:
Նախօրեին իրավապաշտպանները հայտնեցին, որ չեն պատրաստվում մասնակցել դատական նիստին եւ «այն ապօրինությանն ու կեղծիքին, որը տիրում է դատական գործընթացի ժամանակ»:





