AM
18 Ապրիլ 2009 - 15:09 AMT

Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Cooperative Longbow 2009 զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիսի 6 – հունիսի 1: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

«Զորավարժությունների ծրագրման վերաբերյալ համաժողովի ավարտից հետո մենք կկարողանանք հստակ ասել, թե ինչպիսի կազմով կմասնակցենք այդ զորավարժություններին: Բայց մենք անպայման կմասնակցենք»,- ասել է Շահսուվարյանը:

Անցյալ չորեքշաբթի ՆԱՏՕ-ն հաղորդեց Վրաստանում ալյանսի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով գործընկեր 19 երկրներից 1300 հոգու մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա Թբիլիսիում: Երկրորդ փուլը կդառնան ռազմա-դաշտային զորավարժությունները ջոկատների մակարդակով, որոնք տեղի կունենան մայիսի 18 – հունիսի 1 Վազիանիում: