AM
27 Ապրիլ 2009 - 17:14 AMT

Հայաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը

Ապրիլի 27-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության ներկա փուլը եւ ՀՀ -ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) կատարման ընթացքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: