Այսօր արտահերթ նիստին Հայաստանի ԿԸՀ որոշեց Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար Հանրայի հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերային ժամանակի օգտագործման ժամն ու կարգը:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը առաջարկեց եթերային ժամանակը տեղափոխել ավելի ուշ ժամերի, ինչին ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը մերժումով պատասխանեց` պատճառաբանելով 2007թ. փետրվարի 16-ին ՀՀ Սահմանադրական դատարանի` ԵՄ Նախարարների կոմիտեի N P9610 խորհրդատվությամբ ընդունած որոշումը:
«Հանրային հեռուստատեսությունն ու Հանրային ռադիոն եթերային ժամանակի հատկացման մասին ինքնուրույն են որոշումներ ընդունում, եւ պաշտոնական մարմիններն ազդեցության ոչ մի լծակներ չունեն»,- ընդգծել է Բախչագուլյանը:





