Արեւելյան գործընկերությունը բազմաթիվ դրական տարեր է կրում: Այն բազմակողմ համագործակցություն է ե’ւ առեւտրատնտեսական բնագավառում, ե’ւ էներգետիկայի ոլորտում, եւ վիզային ռեժիմի մեղմացման գործում, կարծում է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը : «Ակնհայտ են Հայաստանի կենսագործունեության բոլոր ոլորտներում դրական ազդեցությունը: Օրինակ, Հյաստանի տնտեսության զարգացմանը կնպաստի հայկական ապրանքների համար եվրոպական շուկայի մատչելիությունը», – ընդգծում է քաղաքականագետը:
Սակայն, տնտեսական առումով Հայաստանի համար, Գրիգորյանի կարծիով, առավել կարեւոր են հանդիսանում էներգետիկ նախագծերը, որոնք Եվրամիութունը ծրագրում է իրագործել Հարավային Կովկասում: «Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը մերձեցնելու, եւ դրա հետ մեկտեղ, մեր տնտեսության զարգացմանը նպաստելու, ընդունակ դրական գործոն կհանդիսանա NABUCCO այլընտրանքային գազատարի կառուցումը», – նշում է Ստեփան Գրիգորյանը:





