AM
13 Մայիս 2009 - 13:15 AMT

Հայաստանը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը տեղեկատվական դաշտում

Ուսումնասիրելով համացանցում առկա իրավիճակը` կապված Հայաստանի Հանրապետության եւ հայության տեղեկատվական շահերի հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» նախաձեռնել է «Թեժ գիծ» :

Այն կոչված է`համացանցից եւ բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ հավաքագրելու Հայաստանի Հանրապետության եւ հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման վերաբերյալ`այդ խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Ոչ ճշգրիտ, կողմնակալ, կեղծ տեղեկատվության եւ ապատեղեկատվության տարածումը, հավաստի տեղեկատվության խեղման միջոցով հայերի եւ Հայաստանի մասին բացասական կարծիքի ձեւավորումը լրջորեն վտանգում են ՀՀ միջազգային հեղինակությունն ու ողջ հայության տեղեկատվական շահերը:

ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» կոչ է անում ահազանգել «Թեժ գիծ»`[email protected] հասցեով` համացանցում Հայաստանին կամ հայությանը վերաբերող ոչ օբյեկտիվ ու կողմնակալ տեղեկատվության, խեղաթյուրված փաստերի եւ ապատեղեկատվության հանդիպելու դեպքում: