AM
4 Օգոստոս 2003 - 15:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը մեկնել է Ռիգա` Հարավային Կովկասում համագործակցության վերաբերյալ խորհրդարանական նախաձեռնության հանդիպմանը մասնակցելու համար: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ խորհրդարանում, հանդիպման մասնակիցները կքննարկեն Հարավային Կովկասում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիները, միջպետական հարաբերությունների զարգացման ճանապարհին ծագող խոչընդոտների վերացումը: Հանդիպումը, որն անցկացվում է ոչ կառավարական LINKS կազմակերպության նախաձեռնությամբ, օգոստոսի 7-ին կշարունակվի Վիլնյուսում: