«Մայիսի 21-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել մեր լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի դիմումն ընտրողների անձնագրերում կնիքների մասին: Հայաստանի ԿԸՀ-ը, խուսափելով հարցի քննարկումից, որոշում է ընդունել առաջիկա ընտրություններում չօգտագրործել կնիքներ, թեեւ ՀՀ ԸՕ-ում ասվում է, որ Ավագանու խորհրդի ընտրությունները պետք է անցկացվեն Հայաստանի ԱԺ ընտրությունների անցկացման նորմերին համաձայն»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքերով, եթե անձնագրում կնիք էին դնում, ապա որոշ առումով, փակում էին կեղծիքների ուղին, բայց այժմ Հայաստանի ԿԸՀ անգործության պատճառով այդ ճանապարհը բացվել է:
«ԿԸՀ երկրորդ խախտումը ցուցակների հաստատումն է, որոնցում խախտված է կանանց 15 տոկոս տեղ հատկացնելու սկզբունքը»,- նշել է Մուսինյանը եւ ավելացրել, որ այս հարցով ՀԱԿ ներկայացուցչի դիմումը չի ընդունվել ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից այն պատճառաբանմամբ, որ լիազոր ներկայացուցիչն իրավունք չունի դիմելու դատարան: «Նույն Վճռաբեկ դատարանը վերջերս ընդունել է նույն ներկայացուցչի` այլ հարցով դիմումը: Դատարանը կոպիտ խախտում է կատարել, քանի որ դիմումներ ընդունելու դեպքում նա ստիպված կլիներ որոշում ընդունել ԿԸՀ կողմից ՀՀ ԸՕ խախտման մասին»,- նշել է նա:
Մուսինյանը նաեւ հայտնեց, որ ՀԱԿ-ն ուսումնասիրում է նաեւ ընտրացուցակները, եւ թեեւ այդ գործընթացը դեռեւս չի ավարտվել, արդեն կան ցնցող արդյունքներ: «Ընտրացուցակներում ընդգրկված է 2038 մարդ, որոնք գրանցում չունեն, բացի դրանից, 300 անուն-ազգանուններ կրկնվում են ոչ թե երկու կամ երեք, այլ հինգ եւ նույնիսկ յոթ անգամ»,- նշել է նա:
«Բոլոր այս ակնհայտ խախտումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ իշխանությունները բոլոր միջոցներն օգտագործում են ընտրութունների իրական պատկերը խեղաթյուրելու համար»,- ասել է Մուսինյանը:





