AM
9 Հունիս 2009 - 18:30 AMT

Երեւանում ձերբակալվել է ընտրական հանձնաժողովի եւս մեկ անդամ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 7/07 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հունիսի 9-ին ձերբակալվել է թիվ 7/07 տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամԴավիթ Սարգսյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է` լցոնման եղանակով քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: