AM
24 Հունիս 2009 - 08:31 AMT

Ռալֆ Հիրիկյանի դեմ մահափորձի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ ոստիկանությունը տեղեկություն չունի ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանի դեմ հնարավոր մահափորձի մասին:
Նախկինում տեղեկություններ էին ստացվել, որ ըստ չճշտված տվյալների, հունիսի լույս 24-ի գիշերը Երեւանում մահափորձ է կատարվել Ռ.Հիրիկյանի դեմ:

PanARMENIAN.Net գործակալությունը, ճշտելով այդ տեղեկությունները, պարզաբանել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Այդ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Ոչ մի մահափորձ գլխավոր տնօրենի դեմ չի եղել»,-ավելի վաղ հայտարարել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի PR-ծառայության ղեկավար Վահե Սահակյանը: