AM
2 Հուլիս 2009 - 12:52 AMT

Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի նախագահին

Հունիսի 30-ին Բեռնում` Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային պալատում, Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Հանս-Ռուդոլֆ Մերցին:Հավատարմագրերի հանձնման արարողությանըհետեւած զրույցիընթացքումՇվեյցարիայի Համադաշնության նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության նախագահի այս նշանակումը, ինչը նոր լիցք ու թարմություն կհաղորդի երկու պետությունների բարեկամական հարաբերություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: