ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 9-ին կարճատեւ այցերով կմեկնի Բուդապեշտ եւ Բուխարեստ, ուր հանդիպումներ կունենա Հունգարիայի արտգործնախարար Պետեր Բալաշի եւ Ռումինիայի ԱԳ նախարար Քրիստիան Դիակոնեսկուի հետ:
Հուլիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը կվերադառնա Երեւան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





