AM
10 Հուլիս 2009 - 13:25 AMT

Նշանակվել է Հայաստանում ՌԴ նոր դեսպանը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Վյաչեսլավ Կովալենկոն նշանակվել է ՀՀ-ում ՌԴ լիազոր եւ արտակարգ դեսպան, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Մինչ Երեւանում նշանակվելը Վ.Կովալենկոն եղել է ՌԴ-ի դեսպանը Վրաստանում: Հայաստանում ՌԴ ներկայիս դեսպան Նիկոլայ Պավլովն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը: