AM
17 Հուլիս 2009 - 15:39 AMT

Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ է ծախսում Հայաստանի վարկաբեկման համար

Ըստ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի, հայկական քարոզոչությունը Ղարաբաղի հարցում շատ ցածր մակարդակում է եւ մեր ԶԼՄ-ները, Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու փոխարեն, մեկնաբանում են Ադրբեջանի հայտարարությունները:

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ է ծախսում Հայաստանի վարկաբեկման եւ Ադրբեջանի ներքին խնդիրների սքողման համար:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք պետական մակարդակով ձեռնարկվում են ինչ-որ քայլեր իրավիճակի շտկման համար, Սաֆարյանը պատասխանել է, որ իրական քայլեր այդ ուղղությամբ, ցավոք, չեն արվում:–ԿԱ–