AM
1 Սեպտեմբեր 2009 - 16:43 AMT

ԼՂՀ-ն նշում է անկախության 18-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն նշում է անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, սեպտեմբերի 2-ի առավոտյան Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծաղկեպսակ կդնեն Արցախի ազատության համար զոհված ազատամարտիկների հուշահամալիրին: Կեսօրին տեղի կունենա ռազմական շքերթ, որին կհաջորդի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր նիստը:

Ստեփանակերտում հանդիսություններին մասնակցում են ՀՀ ականավոր հասարակական եւ քաղաքական գործիչնեն, արտերկրից ժամանած հյուրեր: