AM
2 Սեպտեմբեր 2009 - 19:02 AMT

ՀՅԴ-ն անընդունելի է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սցենարը

Այսօր Երեւանում անցել է ՀՅ Դաշնակցության հանրահավաքը` նվիրված կուսակցության դիրքորոշմանը հայ-թուրքական մերձեցման հարցում: Կուսակցությունն անընդունելի է համարում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նման սցենարը` ընդգծելով, որ գործընթացն ընթանում է ի վնաս հայ ժողովրդի շահերին:

Հավաքվածների առջեւ ելույթ ունեցած ՀՅԴ բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանը եւ Վահան Հովհաննիսյանը հայտարարեցին սերունդների իրավունքներն ոտնահարող պատմական հարցերի քննարկման անընդունելիությունը: