Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:





