«Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մեր կուսակցության մեջ վերացվեց նախագահության ինստիտուտըմ ինչը համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքներին»»- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը:
Արիստակեսյանի խոսքով, իր մանդատը վայր դնելով Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ քաղաքական մշակույթի մեջ ներմուծեց ռոտացիայի սկզբունքը, այսինքն մյուս կուսակցական գործիչներին նույնպես հնարավորություն ընձեռեց իրենց դրսեւորելու: «Հայաստանի խորհրդարանում Հովհաննիսյանի փոխարեն պետք է դիտարկվի իմ թեկնածությունը»,- ընդգծել է Արիստակեսյանը:
Լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք Հովհաննիսյանը չի միջամտել Արիստակեսյանին կուսակցությունից բացառելու մասին որոշման ընդունման գործընթացին, նա պատասխանել է, որ Րաֆֆին խնդրեց, որպեսզի բոլոր առկա տարաձայնությունները լուծվեն կուսակցության ներսում, ինչի հետ էլ որ դրանք կապված լինեն: «Ես գտնում եմ, որ այդ հարցում Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իրեն ավելի վճռական դրսեւորեր»,- ամփոփել է Արիստակեսյանը:





