Առայժմ ուժի մեջ են մնում Երեւանի օդանավակայանն արգենտինացի ձեռներեց Էդուարդո Էրնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկան» ընկերությանը հավատարմագրային կառավարմանն հանձնելուն առնչվող բոլոր պայմանավորվածությունները: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա տեղեկություններով` Էրնեկյանը, որին Արգենտինայի իշխանությունները մեղադրում են 5 մլն դոլլար գումար կազմող հարկերից խուսափելու մեջ, ներկայումս գտնվում է հայրենիքում:





