«ՀՀ 2010 թ. պետբյուջեի քննարկումները ՀՀ խորհրդարանում ցույց տվեցին, որ բյուջեն մեր իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ ինչպես ծախսերի, այնպես էլ եկամուտների մասով», – նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբավորման պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը պետբյուջեի նախագիծը հաստատելիս հաշվի չի առել այն, որ Հայաստանում գրանցվել է գների նշանակալի աճ եւ դրա հիման վրա եկող տարի նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում: «Եկող տարի Հայաստանում ոչ մի առաջընթաց չի լինելու նաեւ աղքատության կրճատման հարցում, եւ վերը ասվածը հաշվի առնելով, «Ժառանգություն» կուսակցությունը այսպիսի բյուջեն համարում է անընդունելի», – ընդգծել է պատգամավորը:





