Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից օրերս կանխվել է մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ արծաթի ներմուծումը հանրապետություն: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամլո կենտրոնից, Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանած Երեւանի բնակիչ Անուշ Կիրակոսյանը Երեւանի օդանավակայանի մաքսատան հսկողության բաժնի տեսուչ Գառնիկ Հայրապետյանի աջակցությամբ փորձել է մաքսակետով անցկացնել շուրջ 27 կգ քաշով 7 մլն 700 հազար դրամ արժողությամբ արծաթյա սպասք` հայտարարագրելով իբրեւ ոչ թանկարժեք մետաղից պատրաստված իրեր: Քրեական գործով նախաքննությունը վարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:





