Այսօրվա դրությամբ, Հայաստանի Գլխավոր դատախազության կողմից 26 քրեական գործ է հարուցվել երկրում վերջերս տեղի ունեցած ընտրություններում թույլ տրված խախտումների առնչությամբ: Այդ մասին, «Գոլոս Արմենիի» թերթին է հաղորդել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Իր ունեցած տվյալներով, վերը նշված 26 գործերից 13-ի առնչությամբ քննությունն արդեն ավարտվել է եւ 6 գործ ներկայացվել է դատարան: Պատկերն ամբողջական կդառնա մինչ տարեվերջ, ասել է Տ.Թորոսյանը:





