Եւ եթե Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման հարցը Թուրքիայի համար ավելի շուտ բարոյա-հոգեբանական բնույթ ունի, ապա Իրաքի Քրդստանի հարցում եւ այդ համատեքստում ԱՄՆ-Թուրքիա հետագա ռազմավարական համագործակցության մեջ ամեն բան այնպես չի լինում, ինչպես ցանկանում է Անկարան: Թուրքիայի ՌՕՈՒ-ի «Ինջիրլիկ» կայանը, այնուամենայնիվ, թույլ խաղաթուղթ է, առավել եւս, որ ԱՄՆ-ն կարճ ժամանակահատվածում արդեն մի քանի անգամ հայտարարել են այն մասին, որ Իրանի դեմ չեն պատրաստվում պատերազմել: Իսկ դա նշանակում է, որ այդ ՌՕՈՒ կայանը անհրաժեշտ չէ: Այլ գործ է Կիրկուկը, որ գտնվում է Իրանի հետ սահմանի վրա եւ հանդիսանում է Իրաքի հյուսիսի նավթարդյունաբերության կենտրոնը: Հիշեցնենք, որ 2003 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 755,700: Իրաքի Քրդստանը, շնորհիվ համաժողովրդական հանրաքվեի, հուսով է վերահսկողություն ստանալ Կիրկուկի հսկայական նավթահորերի նկատմամբ: Դե-ֆակտո, Իրաքի Քրդստանն արդեն գոյություն է ունենում որպես անկախ երկիր` առանձնացված Իրաքի մյուս հատվածից, չնայած որ վերջինիս նախագահ քուրդ է ընտրվել: Այնուամենայնիվ, իր անկախության ամրապնդման համար Քրդսատանին նավթ է անհրաժեշտ Կիրկուկի մերձակայքում տեղակայված նավթահորերից: Ներկա դրությամբ այդ քաղաքը պատկանում է Իրաքի սուննի շրջանին, սակայն քրդերը հանրաքվե են նախապատրաստում Քրդստանին այդ շրջանի եւ նրա հանքավայրերի միացման համար: Այստեղից նավթատարերը գնում են դեպի Միջերկրիական ծով: Անցյալ տարի այդ խողովակներով շաբաթական մոտ մեկ միլիոն բարել նավթ էր անցնում: Այն առաջին հերթին գնում էր թուրքական Ջեյհան նավահանգիստ:
Իրաք ամերիկյան ներխուժումից հետո Կիրկուկի մերձակայք են տեղափոխվել տասնյակ հազարավոր քուրդ գաղթականներ, որոնք ձայնի իրավունք ունեն եւ կարող են հեշտացնել նշված անկլավի միացումը Քրդստանին: Հարցը կայանում է նրանում, որ Իրաքը երեք մասի է բաժանվում. սուննիական, շիական եւ քրդական: Կիրկուկը, արդյունքում, անցնում է Քրդստանին, իսկ սուննիները շրջափակված են մնում ամայի տարածքներում` առանց նավթային պաշարների: Երեբ խոսք է գնում Իրաքում «քաղաքացիական պատերազմի» մասին, ենթադրվում է երկրի բաժանումը երեք հատվածի եւ Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հնարավոր ներգրավումն այդ հակամարտության մեջ:
Կիրկուկի այդ կարեւոր օրինակին արժե ավելացնել տարածաշրջանում մեծ թուրքմենական համայքնի բնակությունը, ինչը կարող է Թուրքիայի համար հնարավոր «քաղաքացիական պատերազմին» միջամտելու պատճառ դառնալ: Թուրքական իշխանությունները դժվար թե համաձայնվեն անկախ եւ նավթով հարուստ Քրդստանի գոյության հետ:
Թուրքիան, երկիր` բավականին ակտիվ քրդական ազգային փոքրմասնությամբ, գտնում է, որ Իրաքի նավթային պաշարների անցումը քրդերին կարող է հարված հասցնել իր ազգային անվտանգությանը: Ոմանք վախենում են, որ հենց քրդերը հայտարարեն գոնե մեկ նավթահորի գրավման մասին, թուրքական զորքերը կմտնեն Իրաքի հյուսիս: Այս տեսանկյունից, ԱՄՆ-ի օգնությունը Թուրքիայի համար սկսում է մեծ դեր խաղալ, քանի որ թուրքական բանակը, որքան էլ այն ուժեղ լինի, չի կարող միայնակ գրավել, եւ որ ամենակարեւորն է, պահել Կիրկուկը: Պետք չէ մոռանալ, որ թուրքական բանակի տասնամյակներ ձգվող պատերազմը քուրդ ապսատմբերի դեմ ոչնչի չբերեց. Քրդական աշխատանքային կուսակցությունն ամեն ինչի պատրաստ է, որպեսզի հասնի անկախ Քրդստանի ստեղծմանը: Ինչում նրան օգնում է Իրանը, որի համար կարեւոր է իր սահմանի վրա «պատնեշ» ունենալ ԱՄՆ ցամաքային զորքերի հնարավոր ներխուժման դեպքում:





