2008 թվականի հունվարին սպասվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելությունը տարածաշրջան դժվար թե ինչ-որ արդյունքների հանգեցնի: Դատելով որոշ ասեկոսեներից առաջընթացի գրանցման հարցում կարեւորագույն կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, այսինքն` անկախությունը: Հենց այն, որը ցանկանում են տալ Կոսովոյին, սակայն հրաժարվում են տրամարդել ԱՊՀ անջատված հանրապետություններին` մտածելով «սառեցված հակամարտություններ» տերմինը:
Ճիշտ է, տվյալ դեպքում տեղին է շատ կարեւոր հանգամանք. անկախություն չեն տրամադրում, այն կամ հռչակում են (ինչպես Կոսովոյի դեպքում), կամ նվաճում, ինչպես Ղարաբաղում: Տրամադրված անկախության մեջ որոշակի անկայունություն կա. երաշխավոր երկրները աշխարհում կամ տարածաշրջանում քաղաքական ուժերի ցանկացած փոփոխության ժամանակ կարող են պարզապես բռնազավթել տվյալ շրջանը եւ ողջ «անկախությունը» ավարտված է: Գերտերությունները ընդհանրապես պետություններից ինչ-որ հատվածի անջատման հարցում անկախ իրենցից Իսրայելից են օրինակ վերցնում, որը մերժում է արաբներին սեփական պետություն Պաղեստինի ստեղծման հարցում: «Ջորջ Բուշի հույսերը Տոնի Բլերի գլխավորությամբ համադաշնության ստեղծման հարցով անիրական են: Ամերիկայի նախագահի տեսանկյունից, բոլոր նախկին խաղաղ նախաձեռնությունները տապալվել են, քանի որ պաղեստինցիները պատրաստ չէին սեփական պետություն ստեղծելուն: Այդ պատճառով օրակարգի գլխավոր կետը պետական իշխանության ինստիտուտների ձեւավորումն է եւ պաղեստինյան պետականության բարեփոխումը: Խաղաղ գործընթացը հայտնվել է փակուղում այլ պատճառով, սակայն ոչ Բուշը, ոչ Եվրամիությունը այնքան քաղաքական խիզախություն չունեն, որպեսզի բացեիբաց հայտարարեն այդ մասին: Բանը նրանում է, որ իսրայելական քաղաքական էլիտան վաղուց արդեն կոնսենսուսի է հանգել պաղեստինյան պետության չկայանալու հարցով, քանի որ դա կզրկի Իսրայելին իրականացնել արդյունավետ ռազմական եւ տնտեսական վերահսկում Հորդանանի Արեւմտյան ափի նկատմամբ»,- գրում է ԱՄՆ/ Մերձավոր Արեւելք նախագծի տնօրեն Հենրի Զիգմանը London Review of Books-ում: Իսկ Իսրայելի զինված ուժերի շտաբի նախկին ղեկավար Մոշե Յաալոնի խոսքերով, Իսրայելի գլխավոր նպատակն է` խորապես դրոշմել պաղեստիցնիների գիտակցության մեջ այն փաստը, որ նրանք պարտված ժողովուրդ են»: Սակայն լավագույնս իրավիճակը ներկայացրել է Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Մոշե Դայանը 1977 թվականին Թել-Ավիվում անցած կոնֆերանսին. «Հարցը ոչ թե նրանում է` ինչպիսին պետք է լինի կարգավորումը, այլ նրանում` ինչպես ապրենք ընդհանրապես առանց որոշման»:
Հարցի նման ձեւակերպումը ենթադրում է հակամարտության կարգավորման բազմաթիվ տարբերակներ, որոնք նախօրոք անհաջողության են մատնված: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր հիմնական առաջարկությունները մի բանի են հանգում. «փաթեթային տարբերակ», որը նախատեսում է հայկական զինված ուժերի դուրս բերումը ԼՂՀ անվտանգության գոտուց եւ կարգավիճակի որոշում, ինչի հետ համաձայն չէ Ադրբեջանը; «փուլային տարբերակը»` սկզբում զորքերի դուրս բերում, ապա կարգավիճակ եւ ընդարձակ ինքնավարությամբ «ընդհանուր պետության» սկզբունք` Ադրբեջանի կազմում. դրա հետ համաձայն չեն Հայաստանն ու ԼՂՀ-ն: Այնպես որ, այնքան էլ ըստ Դայանի չէ. ապրել ինչպես ստացվում է` ժամանակ առ ժամանակ վերականգնելով հին առաջարկությունները եւ սպասելով Կոսովոյի խնդրի կարգավորմանը, որը այսպես թե այնպես կազդի ԱՊՀ-ում բոլոր հակամարտությունների կարգավորման վրա, այդ թվում Լեռնային Ղարաբաղի:





