AM
7 Հունիս 2008 - 14:47 AMT

Վրաստանը մշակութային ժառանգության յուրացման հարցում գնում է Ադրբեջանի հետքերով

Այն ընդգրկում է եկեղեցին, սեղանատունը եւ մատենագրության վայրը: Եկեղեցին տարածաշրջանի ամենամեծ խաչաձեւ գմբեթավոր եկեղեցին է, որն իր նշանակությունը պահպանել է մինչեւ 15 դարի վերջը: 1985թ. Թուրքիայի մշակույթի նախարարությունն ընդգրկեց համալիրը երկրի ազգային ժառանգության ցուցակում:

Միխաիլ Սահակաշվիլու կառավարության տրամաբանությունը միանգամայն պարզ է` Թբիլիսիում դեռեւս ապրում են հայեր, Էրզրումում` արդեն ոչ, մեծ աղմուկ ոչ ոք չի բարձրացնի: Առավել եւս, որ զարդաքանդակներից մեկի վրա հին վրացերենով արված արձանագրություն կա: Մի շարք պատմաբանների կարծիքով, Արեւմտյան Հայաստանի տարածքում նշված շրջանում վրացական եկեղեցիներ չեն եղել, իսկ Օշկվանք վանական համալիրը պատկանել է հայ-քաղկեդոնացիներին: Այնուամենայնիվ հայերին, ոչ թե վրա ցիներին, ինչպես դա փորձում է ներկայացնել պաշտոնական Թբիլիսին: Իսկ Թուրքիան շահագրգռված է այս կամ այն եկեղեցու պատկանելության փոփոխման հարցում, հատկապես, եթե դա վերաբերում է հայկական եկեղեցիներին: Մինչ 1915 թվականը Օսմանյան կայսրության տարածքում եղել են շուրջ 6000 եկեղեցիներ եւ վանքեր, ընդ որում սա շատ մոտավոր թիվ է, իրականում խոսքը կարող է լինել շուրջ 10 հազար տաճարների մասին: Դրանց մեծ մասը, հավանաբար, այն, ինչ մնացել էր, գտնվում է վեց վիլայեթների տարածքում, որոնց հայ բնակչությունը ամբողջությամբ ոչնչացվել է:

Ինչպես վերջրես պարզվեց, հայերի եւ հույների կոտորածներին մասնակցել են նաեւ վրաց մուջահիրներն Աբխազիայից: Ըստ թուրք պրոֆեսոր Օզելի, այդ քայլին նրանք դիմել են` ձգտելով հաճոյանալ օսմանյան իշխանություններին: Փաստորեն, Վրաստանի հակահայ քաղաքականությունը սկսվել է ոչ այժ, ոչ էլ 18-րդ դարում: Կարելի է ասել, որ այն միշտ է եղել, ուղղակի այն ժամանակ հայերը չունեին սեփական պետաություն, ուստի ամեն ինչ արվել է, այսպես ասած. կենցաղային մակարդակով: Նման վերաբերմունքը հայերի հանդեպ բավականին դժվար է բացատրել, սակայն կարելի է ենթադրել, որ վրացիները ուղղակի չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Թբիլիսիի բարգավաճմամբ հայերին են պարտական: Ոչ մի կերպ չնսեմացնելով վրաց ազգի արժանիքները, նշենք, որ այնքան էլ գեղեցիկ չէ սեփական պատմությունը ստեղծել օտար ազգերի հաշվին: Այս հարցում Վրաստանը գնում է Ադրբեջանի հետքերով, ինչն արդեն իսկ վատ է:

Էրզրումում գտնվող վանքի հետ կապված պատմությունը նշանակալի է նաեւ այն պատճառով, որ Օսմանյան կայսրության հայկական ջարդերի ժամանակ այդ քաղաքի բնակչությունը փախել է Վրաստան, իսկ առավել ճշգրիտ` Ջավախք: Ախալցիխեի հայ բնակչության մեծամասնությունը Էրզրումից են, եւ եթե հանկարծ վաղը նրանց բոլորին վրացիներ անվանեն առանձնապես զարմանալ հարկավոր չէ: Մի վարկած կհրամցվի, թե հայերը, որոնք իրականում վրացիներ են, կառուցել են եկեղեցին, իսկ հետո փախել են Վրաստան, իսկ եկեղեցիները մնացել են: Ճիշտ է, հույս կա, որ գործը դրան չի հասնի:

Ներկայումս Էրզրումը Թուրքական Հանրապետության իսլամական կենտրոններից մեկն է, որտեղ ոչինչ այլեւս չի հուշում այն ժողովրդի մասին, որը ժամանակին բնակվել է այս հողում: Նահանգի տարածքում պահպանվել են շուրջ 10 հայկական եկեղեցիներ, որոնցից գլխավորը Սուրբ Աստվածածինն է եւ Կզըլ-վանքը, որը վերածվել է ավերակների: Նույնը տեղի է ունենում Կարսում, Վանում եւ այլ նահանգներում: Վերակառուցելով Ախթամարի Սբ.Խաչ եկեղեցին` թուրքական կառավարությունը գտնում է, որ «բարի կամ ք է» դրսեւորել հայերի հանդեպ: Հավանաբար, եկեղեցին այդպես էլ կմնար, ժամանակի հետ քանդվելով, եթե չընդգրկվեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում: Հին Ջուղայի գերեզմանոցին վիճակված էր անհետանալ, ինչպես անհետացան Փոքր Ասիայում հայերի բնիկությունը հաստատող նյութական վկայությունները: