AM
27 Հունվար 2010 - 11:25 AMT

Հայկական բանակի դերը Հայաստանի անկախության կայացման մեջ եզակի է

Հունվարի 27-ն ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել զինծառայողներին պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված էր հայկական բանակի 18-ամյակին: Արարողությանը մասնակցել էին ՀՀ Պ նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ-ի Պ Պ նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ պետշտաբի պետ յուրի Խաչատուրովը եւ այլ բարձրաստիճան անձիք:

Ելույթներում ընդգծվել էր հայկական բանակի եզակի դերը Հայաստանի անկախության կայացման մեջ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմա-օդային ուժերից, հակա-օդային պաշտպանությունից եւ սահմանապահ զորքերից: Զինված ուժերի հրամանատարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, պաշտպանության նախարարը` Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետն է Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարությունը ստեղծվել է 1992թ. հունվարի 28-ին:

1992թ. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: 1992թ. հուլիսից Հայաստանը Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի անդամ է: Պայմանագրով սահմանափակում է մտցվում սովորական սպառազինութայն այնպիսի տեսակների վրա, ինչպիսիք են տանկերը, հրետանին, զրահատեխնիկան, մարտական ինքնաթիռները եւ ուղղաթիռները, եւ նախատեսում է սահմանափակել զորքերի քանակը:

1991թ-ից կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն (Նախարարների խորհրդին կից): 1992թ. հունվարի 28-ին կայացվեց պատմական որոշում` «ՀՀ պաշտպանության մասին», որով օրինականացվեց Հայոց ազգային բանակի ստեղծումը: