AM
23 Փետրվար 2010 - 17:37 AMT

Պիտեր Սեմնեբի. Տարածաշրջանում ստատուս-քվոն չի կարող հավերժ շարունակվել

Իրադրությունը տարածաշրջանում փոխվում է, ստատուս-քվոն չի կարող հավերժ շարունակվել: Ես մեծ հույս ունեմ, որ այն ազդակը, որն անցյալ տարի նշմարվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, կոնկրետ արդյունքների կհանգեցնի: Համենայնդեպս, մենք կնպաստենք դրան: Այդ մասին Բաքվում հայտնեց Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Եվրամիության արտաքին գործերի նախարարների Խորհուրդը երեքշաբթի օրը 2010 թվականի մարտի 1 – օգոստոսի 31-ը երկարացրեց հետխորհրդային որոշ երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցիչների մանդատները: Երկարացվել են նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի իրավասությունները: