AM
23 Փետրվար 2010 - 18:18 AMT

Ահմադինեժադը սպառնում է «կտրել այն երկրի ձեռքերը», որը կհամարձակվի հարձակվել Իրանի վրա

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը «կկտրի նրա ձեռքը», ով համարձակվի հարձակվել իրենց երկրի վրա:

Հեռուստատեսությամբ իր հայտարարության մեջ Ահմադինեժադը նշել է, որ ոչ մի ուժ չի կարողանա վնասել Թեհրանին:

ԱՄՆ-ն նախաձեռնել է Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների խստացումը, ինչը կապված է Թեհրանի միջուկային ծրագրի հետ:

Իսրայելի որոշ շրջանակներ, պատժամիջոցների խստացման հետ մեկտեղ, առաջարկում են քննարկել նաեւ ռազմական տարբերակները, հաղորդում է TRT-Russian-ը: