AM
10 Մարտ 2010 - 09:33 AMT

Ազատազրկված անչափահասների խեցեգործական աշխատանքները կներկայացվեն Ժողստեղծագործության թանգարանում

Մարտի 12-ին Հայաստանի ժողովրդական ստեղծագործության պետական թանգարանում կբացվի խեցեգործական եւ փայտի գեղարվեստական փորագրության աշխատանքների ցուցահանդես։

Ցուցադրվող գործերի հեղինակներն են ազատազրկված անչափահասները, իսկ ցուցահանդեսի կազմզակերպիչը՝ Հայաստանի մշակույթի նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը։