AM
11 Մարտ 2010 - 14:37 AMT

Հայտարարված է 2011 թվականի Ֆուլբրայթի միջազգային գիտատեխնիկական մրցույթ – ծրագրի մեկնարկը

ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի գործակալությունը հայտարարում է 2011 թվականի Ֆուլբրայթի միջազգային գիտատեխնիկական մրցույթ ծրագիր:

Դրամաշնորհ ստացող առաջադեմ ուսանողները կարող են 2011-2012 ուսումնական տարում դոկտորական ծրագրով (Ph.D.) ուսանել գիտության, տեխնոլոգիայի և ճարտարագիտական-կիրառական գիտությունների ոլորտում լավագույն ամերիկյան համալսարաններում: Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը: Բացառիկ ունակություններ ու նորարարություն հանդես բերող դիմորդներից ընտրության արդյունքում կառաջադրվի առավելագույնը երկու հիմնական եւ մեկ փոխարինող թեկնածու:

Կարող են դիմել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն կամ մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը կստանան բակալավրի կոչում, տիրապետում են անգլերեն լեզվին եւ հանձնել են TOEFL (580 կամ ավելի բարձր միավոր) եւ GRE ընդհանուր քննություն: Այս քննությունները կհանձնեն նախնական ընտրական փուլն անցած դիմորդները: Դիմումները, որոնք ընդունվում են 18 մասնագիտությունների գծով, պետք է ներկայացնել ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակ: Դիմելու կարգի մանրամասներին կարել է տեղեկանալ https://apply.embark.com/student/fulbright/international հասցեից։