«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի բնապահպանական թեմաներով ֆիլմերի հարուստ տեսադարանն այսուհետեւ հասանելի կլինի ոչ միայն փառատոնի շրջանակներում ցուցադրություններով, այլեւ «Կանաչ ակումբում», որտեղ յուրաքանչյուր շաբաթ օր հայ եւ օտարազգի ռեժիսորների բնապահպանական թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվում։
Դիտումներին հաջորդում են ֆիլմի թեմայով քննարկումներ նաեւ հեղինակների մասնակցությամբ: Նախատեսվում է ցուցադրությունների ծրագրում ընդգրկել «Արեւորդի» էկո ակումբների սաների ֆիլմերը, որոնք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ստեղծած բնապահպանական կրթության ցանցի գործունեության արդյունքն են:
Կինոդիտումների եւ քննարկումների միջոցով «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որ առաջինն ու դեռեւս միակն է տարածաշրջանում, նպատակ ունի ոչ միայն վեր հանել բնապահպաական խնդիրները, այլեւ առաջադրել դրանց լուծման եղանականեր։
«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը եւ «Կանաչ ակումբը» իրականացվում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:





