AM
12 Մարտ 2010 - 10:09 AMT

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ I ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ I մարտի 11-ին ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին։

Հանդիպման ընթացքում վեհափառ հայրապետն ու դեսպանը անդրադարձել են վերջերս Արամ I Հնդկաստան կատարած այցին եւ քննարկել են Հայաստան-Սփյուռք համագործակցության խնդիրները։ Վեհափառ հայրապետն ընդգծել է Միջին Արեւելքի երկրների հայկական համայնքների կարեւորագույն դերը սփյուռքում հայապահպանության հարցում եւ այն գնահատել որպես սփյուռքահայության միջնաբերդ։