AM
21 Մարտ 2010 - 12:22 AMT

Շվեդիայի թուրքերը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ բողոքի ցույց կանցկացնեն

Շվեդիայի թուրքերը խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեմ բողոքի ցույց կանցկացնեն Ստոկհոլմում: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Սերել Տոր հրապարակում կայանալիք բողոքի ցույցը կկազմակերպեն Շվեդիայի թուրքական ասոցիացիաներն ու դաշնությունները:

Թուրքական արհմիությունների դաշնության նախաահ Հասան Դոլեքն ակնկալում է, որ բողոքի ցույցին կմասնակցեն Շվեդիայում բնակվող բոլոր թուրքերը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/քաղդեցիների եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները: