Լոս Անջելեսում, իր մահկանացուն է կնքել անվանի գիտնական, արեւելագետ, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագիտության բաժանմունքի հիմնադիր Երվանդ Սարգսյանը:
Երվանդ Սարգսյանը երկար տարիներ իր բեղմնավոր պատմագիտական ու մանկավարժական գործունեությամբ նպաստել է ազգային մտածողության արթնացմանն ու ամրապնդմանը մեր սերունդների գիտակցության մեջ: Նա անցյալ դարի 50-ական թվականներից մինչեւ դարավերջ գրել ու հրատարակել է պատմագրական տասնյակ գրքեր, հարյուրավոր հոդվածներ, հիմնականում լուսաբանելով հայ-թուրքական հարաբերությունները, ռուս-թուրքական առնչությունները, Հայոց ցեղասպանության ծալքերը: Նա առաջիններից եղավ, որ Սովետական Միությունում արծարծեց Հայոց ցեղասպանությունը, պատմության թուրքական նենգափոխությունները:
Սրտանց ցավակցում ենք մեր ընկերոջ, մեծ բարեկամի ընտանիքին ու հարազատներին այս ծանր կորուստի առիթով:





