AM
9 Ապրիլ 2010 - 12:42 AMT

Կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը հաստատել է 12 ծրագիր

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել եւ հաստատել է բարեգործական12 ծրագիր` “Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Արծնի գյուղի (Լոռու մարզ) համայնքային կոնտրոնի հիմնանորոգում, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող “Սկաուտական ճամբարի գործունեություն” ծրագրերը:

Հաստատվածների շարքում են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող “Աշխատավորական սեղանատան” ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգի վերակառուցման, միաբանական նոր ճաշարանի շինարարության եւ դիվանատան շրջակայքի բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրերը:

“Օրրան” բարեգործական հկ կողմից իրականացվող “Օրրան-Վանաձոր” օգնություն կարիքավոր ընտանիքներին”, Ֆրանսիայի “Բժիշկներ առանց սահմանների” միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող “Տուբերկուլյոզի եւ դեղորայքակայուն տուբերկուլյոզի վերահսկման ինտեգրացված ծրագրի ընդլայնումը Հայաստանում”, “Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն” եւ այլ ծրագրեր նույնպես պաստատվել են։