AM
24 Ապրիլ 2010 - 10:21 AMT

Աուգսբուրգի քաղաքային համայնքին զեկույցներ կներկայացվեն Հայոց ցեղասպանության մասին

“Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում տեղի կուենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում, հաղորդել է Freie Universität Berlin-ի դասախոս Ժիրայր Քոչարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Ըստ նրա, Աուգսբուրգի քաղաքային համայնքը հրավիրել է Freie Universität Berlin-ի գիտաշխատող, ցեղասպանագետ Թեսա Հոֆմանին ներկայացնելու “Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի ուրացումը” և “Գերմանիայի կառավարության որոշումը Հայոց ցեղասպանության մասին” դասախոսությունը: