Մայիսի 29-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Ուլիս»- «Գանձասար» հանդիպումը: Հանդիպման 88-րդ րոպեին «Ուլիսի» խաղացող Արա Հակոբյանը բացեց խաղի հաշիվը: Խաղը սպասարկում էր մրցավար Հակոբ Արտոյանը: Հանդիպումն ավարտվեց «Ուլիսի» օգտին` 1:0, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:





