AM
4 Հունիս 2010 - 12:15 AMT

Կարինե Նալչաջյան: Օտարալեզու դպրոցների բացումը ներքուստ թուլացնում է ազգը

Լեզուն մեր գիտակցության մեջ շատ կարևոր դեր է կատարում: Այդ մասին Երեևանում օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Անհատի կյանքում մեծ դեր է խաղում լեզուն, նախ պետք է տարբերակենք ազգային լեզուն և մայրենի լեզուն: Հնարավոր է, որ ազգային լեզուն հայերենն է, բայց մայրենի լեզուն մեկ ուրիշ լեզու է,որտեղ կրթվել ու դաստիարակվել ես: Լեզուն աբստրակտ վերացական բան չէ, դա ազգի կոնկրետ լեզուն է: Խոսելով օտարալեզու դպրոցների բացման մասին ասում ենք, որ լեզուն լեզվամտածողություն է: Դա իհարկե ճիշտ է, բայց եթե ասում ենք, որ կրթությունը պիտի տանք օտար լեզվով սա նշանակում է, որ ամբողջ իմացական պրոցեսները դնում էնք օտար լեզվի տիրույթի մեջ, և մայրենի լեզուն դառնում է երկրորդական»,- նշել է հոգեբանը:

Ըստ Կարինե Նալչաջյանի, ցանկացած լեզու իր մշակութային համակարգում ահռելի դեր է խաղում և լեզվի դերը երկրորդական համարելը կարող է ունենալ իր բացասական ազդեցությունը ամբողջական մշակույթի և այդ մշակույթը կրող ժողովրդի վրա:

«Օտարալեզու դպրոցների բացումը հարազատ է դարձնում այլ մշակույթը, և մենք կանգնած ենք դեմոգրաֆիկ վտանգի առաջ, այն ներքուստ թուլացնելու է ազգը և վերջապես կհանգեցնի խառը ամուսնությունների»,- ամփոփեց հոգեբանը: