AM
13 Հուլիս 2010 - 06:21 AMT

Ստեփանակերտում քննարկել են Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությանը, սակագների վերանայմանը, ինչպես նաեւ սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: