AM
26 Օգոստոս 2010 - 09:56 AMT

Տիգրան Սարգսյանը ՀՀ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է սեպտեմբերի 1-ին այցելել դպրոցներ

Օգոստոսի26-ին կայացել է ՀՀ կառավարության նիստ, որի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է, պահպանելով ստեղծված լավ ավանդույթը, սեպտեմբերի 1-ին նույնպես այցելել երկրի հանրակրթական դպրոցներ և շնորհավորել սաների ու մանկավարժների նոր ուսումնական տարին։