AM
5 Օգոստոս 2003 - 15:14 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ադրբեջանի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, որը նախօրեին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է երկրի առաջին փոխվարչապետ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն են հաղորդել հանրապետության ղեկավարի աշխատակազմում: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի միլի-մեջլիսը նախագահ Հեյդար Ալիեւի առաջարկությամբ վարչապետի պաշտոնում է հաստատել նրա որդուն` Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի սահմանադրության համաձայն, նախագահի մահվան կամ պարտականությունները կատարելու անկարողության դեպքում նրա գործառույթները մինչ նոր նախագահական ընտրությունները իրականացնում է վարչապետը: